
Կալիֆոռնիայի դատարանը Samsung-ին պարտավորեցրել է 290 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել Apple-ին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի դատարանը վճռել է, որ հարավկորեական Samsung Electronics
ընկերությունն իր 13 սարքերի ստեղծման ժամանակ ապօրինաբար օգտվել է ամերիկյան Apple Inc. ընկերության մշակումներից:
Դրա հետ կապված (արտոնագրի խախտման համար)՝ Սան Խոսեի դաշնային դատարանն Samsung ընկերությանը պարտավորեցրել է 290 միլիոն դոլարի տուգանք վճարել Apple-ին: Նշվում է, որ ներկայումս հարավկորեական ընկերությունը չի վաճառում այդ 13 սարքերից և ոչ մեկը:
Դատարանը գրեթե ամբողջովին բավարարել է Apple-ի հայցը, որում պահանջվում էր պատճառած վնասի դիմաց 379 միլիոն դոլարի փոխհատուցում: Samsung-ը դեռ չի հայտնել, թե արդյոք բողոքարկելո՞ւ է դատարանի որոշումը, թե՞ ոչ: