ԵՄ-ն իր հիասթափությունն է հայտնել Ուկրաինայի կառավարության ընդունած որոշման կապակցությամբ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը երեկ իր հիասթափությունն է հայտնել նույնը օրն Ուկրաինայի կառավարության ընդունած որոշման կապակցությամբ՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը կասեցնելու հետ: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը.
«Դա հիասթափություն է ոչ միայն ԵՄ-ի համար, այլև՝ ինչպես մենք ենք կարծում, Ուկրաինայի ժողովրդի համար: Առավել հավակնոտ համաձյանգրի ստորագրումը, որը ԵՄ-ը երբևէ առաջարկել է իր սահմաններից դուրս գտնվող երկրի, պետք է հետագայում ամրապնդեր Ուկրաինայի բարեփոխումների ուղղվածությունը, և համայն աշխարհի ներդրողներին, ինչպես նաև միջազգային ֆինանսական ինստիտուտներին ազդանշան հաղորդեր այն մասին, որ Ուկրաինան լրջորեն է վերաբերվում իր արդիականացմանը և դառնում է կանխատեսելի ու հուսալի զրուցակից միջազգային շուկաների համար:
Համաձայնագիրը պետք է դրականորեն ազդեր ԱՄՀ-ի ու Ուկրաինայի միջև նոր համաձայնագրի կնքմանւ վրա և կոտրեր երկրում ուղիղ օտար ներդրումների նվազեցման միտումը: Մենք հավատում ենք, որ Ուկրաինայի ապագան գտնվում է ԵՄ-ի հետ ամուր հարաբերություններում: Մենք հավատարիմ ենք մնում նաև Ուկրաինայի ժողովրդի առջև մեր ստանձնած պարտավորություններին»:
Ի դեպ, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով երեկ պետք է ժամաներ Կիև, Ուկրաինայի կառավարության ընդունած որոշումից հետո չեղյալ է հայտարարել իր ուկրաինական այցը: