
Մեծ Բրիտանիայի վարչապետն ակամա հայտնվել է սեքս սկանդալի մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ակամա հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում: Ամբողջ պատմությունն այն է, որ Twitter –ի մկրոբլոգում նա բաժանորդագրվել է էլիտար էսկորտ ծառայություններ մատուցող գործակալության նորություններին: Վարչապետը սակայն հայտարարել է, որ այդ բաժանորդագրությունը պատահաբար է տեղի ունեցել:
Բրիտանական կառավարությունից պարզաբանել են, որ նախկինում բաժանորդագրության գործընթացն ավտոմատացված է եղել, եւ Քեմերոնի աքաունտը ինքնուրույն զանգվածային բաժանորդագրում է կատարել: Դրա պատճառը եղել է այն, որ տվյալ պահին Քեմերոնը գրեթե 370 հազար մարդու նորություն է «կարդում»:
Միաժամանակ վարչապետի մամուլի ծառայության տարածած հողորդագրություն մեջ նշվում է, որ բաժանորդագրությունը դեռ չի նշանակում, որ Քեմերոնն օգտվում է գործակալության ծառայություններից: