«Ավելի լավ է Քիմ Քարդաշյանը կուսության քարոզ անի, քան սույն օբյեկտը` բարոյականության». Հ. Սահակյանը՝ Իսագուլյանի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի արտահայտած մտքերին
«Իսագուլյանի հարցազրույից մի տեսակ երկակի զգացողություն ունեցա: Մի կողմից լավ է, որ անգամ իր նման բարոյազուրկ արարածը Ավետարան է կարդում, փորձում է մեջբերումներ անել:
Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ ավետարանչական ճշմարտությունները իր պիղծ շուրթերոմ կորցնում են իրենց բուն իմաստն ու արժեքը ու դառնում են քաղաքական մարմնավաճառությունը քողարկող միջոց:
Հիշում եմ ժամանակներ, երբ սույն Շտիրլից-Մատա-Խարին ՀՀԿ խմբակցությունից հեռու չէր գնում ու գովերգում էր գործող իշխանություններին, որ գոնե նախկին Սոդոմ-Հոմորը չկա շատ ու շատ պետական մարմիններում:
Իսկ այսօր բարոյականություն է քարոզում.. Ով` Իսագուլյանը: Ում` մեզ:
Աշխարհ, աշխարհ…
Հ.Գ. Ավելի լավ է Քիմ Քարդաշյանը կուսության քարոզ անի, քա սույն օբյեկտը` բարոյականության»: