Ցուցարարները հանդիպել են ՀՀԿ-ի ներկայացուցչին (լուսանկարներ)

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց հավաքված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարար Տիգրան Պետրոսյան Հանրապետական կուսակցության գրասենյակի ներկայացուցչին հանձնեց ցուցարարների պահանջագիրը։

Գրասենյակից դուրս գալուց հետո նա հայտարարեց, որ այնտեղ իրեն վստահեցրել են, որ տեղյակ են ցուցարարների պահանջներին և կփորձեն ինչ-որ լուծում տալ դրանց։ Իսկ հարցին` թե ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել ԱԺ արտահերթ նիստին, ՀՀԿ ներկայացուցիչներն ասել են, թե առաջիկայում կուսակցության խմբակցության պատգամավորները հանդես կգան համապատասխան բացատրությամբ։

Ցուցարարները համարում են, որ իրենք մեկ քայլ առաջ գնացին իրենց պայքարում, քանի որ կարողացան իրենց պահանջը լսելի դարձնել իշխանությանը։ Դրանից հետո ցուցարարները հայտարարեցին, որ ցույցը ավարտվեց և հաջորդ հավաքի մասին տեղյակ կպահեն ֆեյսբուքի միջոցով։

Kensatoshak-cuic (20)

Կարդացեք նաև

Kensatoshak-cuic (19)

Kensatoshak-cuic (18)

Kensatoshak-cuic (16)

Kensatoshak-cuic (17)

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս