Ցուցարարները ՀՀԿ գրասենյակի մոտ են. «Ամո՛թ ՀՀԿ-ին, ամո՛թ ՕԵԿ-ին» (տեսանյութ)

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց հավաքված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները պահանջում են, որպեսզի կուսակցությունից որևէ մեկը դուրս գա և վերցնի 25 կետից կազմված իրենց պահանջագիրը։ Սակայն կուսակցության գրասենյակից որևէ մեկը այֆպես էլ չի արձագանքում ցուցարարների պահանջին։

Այս պահին ցուցարարները վանկարկում են «Ամո՛թ Հանրապետական կուսակցությանը, ամո՛թ «Օրինաց երկրին»»։ Ցուցարարները արդեն մի քանի անգամ կրկնել են, որ իրենց պահանջները սոցիալական և իրավական են, և քաղաքական այնքանով, որ իրենք պահանջում են, որպեսզի Հանրապետական կուսակցությունը մասնակցի ԱԺ նիստին և պատասխան տա իրեն կողմից ներկայացրած պահանջներին։

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930