Նեթանյահուն քննադատել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հաշվետվությունը

Գերմանական DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տպավորված չէ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի եռամսյակային հաշվետվությունից, որում նշված է, որ նվազել է Իրանի միջուկային ծրագրի ակտիվությունը:

Նեթանյահուն Երուսաղեմում հայտարարել է, որ Իրանը չի ընդլայնում իր միջուկային ծրագիրը, ինչի պատճառն առաջին հերթին այն է, որ նա արդեն իսկ ունի այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում ստեղծել միջուկային զենք:

Հարցը նրա միջուկային ծրագրի ընդլայնման մեջ չէ, նրանում է, թե ինչպես պետք է կանգնեցնել արդեն իսկ առկա իրանական ռազմական միջուկային ծրագիրը:  Չպետք է թուլացվի միջազգային պատժամիջոցների օգնությամբ Իրանի վրա գործադրվող ճնշումը»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Կոնգրեսին կոչ է արել նոր պատժամիջոցներ չսահմանել Իրանի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930