
Ավտովթար՝ Գառնի գյուղում. կան տուժածներ (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ 62-ամյա Հարություն Բաբայանը իր կողմից վարած Nissan Xterra մակնիշի 67 MV 777 համարանիշի ավտոմեքենայով Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Հ. Բաբայանն ու ուղևորուհի, Գառնի գյուղի բնակիչ 56-ամյա Գայանե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժկական կենտրոն:
Հ. Բաբայանը աշխատում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ ամբիոնի վարիչ, իսկ ուղևորուհի Գ. Հովհաննիսյանը՝ Երևանի պետական ագրարային համալսարանում՝ որպես դասախոս:
Մանրամասները այստեղ`