Բաժիններ՝

Shell-ը Դիարբեքիրում սկսել է թերթաքարային գազի հանքավայրի մշակումը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Shell ընկերությունը սկսել է Դիարբեքիր նահանգում թերթաքարային գազի հանքավայրի մշակման գործընթացը: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Shell-ի մասնաճյուղի ղեկավար Ահմեթ Էրդեմը:

Վերջինիս խոսքերով՝ Դիարբեքիրի նահանգում թերթաքարային գազի հանքավայրի մշակման համար կատարվել է ավելի քան հազար մետրանոց հորատում: Թուրքիայի թերթաքարային գազի պաշարները գնահատվում են 1.8 տրիլիոն խորանարդ մետր, ինչը երկրին կբավականացնի 40 տարի՝ տարեկան 45 միլիարդ խորանարդ մետր սպառման դեպքում:

Թերթաքարային գազի առավել զգալի պաշարները գտնվում են Թուրքիայի հարավ-արևելքում, ինչպես նաև Էդիռնե, Թեքիրդաղ, Անկարա նահանգներում և սևծովյան հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս