
Արարատում քվեաթերթիկների 1/3-րդը մշակվել է. առջևում ՀՀԿ թեկնածուն է

panorama.am –ի փոխանցմամբ` Արարատ քաղաքում այս պահին շարունակվում է ձայների հաշվարկը. այս պահի դրությամբ բոլոր տեղամասերում մշակվել է քվեաթերթիկների մոտ մեկ երրորդը: Բացառությամբ 18/5 տեղամասի, մնացած տեղամասերում առջևում ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը, իսկ նշված մեկ տեղամասում ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բարսեղյանը:
Ձայների մոտ 1/3-րդի հաշվարկի արդյունքներով՝ ընդհանուր առմամբ Հայկ Հայկյանին տրված ձայների թիվը Սամվել Բարսեղյանի օգտին եղած քվեների թվին գերազանցում է 400-ով:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: