Բաժիններ՝

Ներկայիս Թուրքիան ամենաուժեղն է՝ վերջին 300 տարվա համեմատ. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Աքսարայ նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իրեք սպասում են մեծ հեռահարությամբ զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) հարցում նորանոր առաջարկների:

Յըլմազն ընդգծել է, որ նոր առաջարկները պետք է տնտեսական տեսանկյունից առավել շահավետ լինեն Թուրքիայի համար: Չնայած այս տարվա սեպտեմբերի 26-ին հայտարարվել էր, որ ԶՀՀ-ի վերաբերյալ թուրքական մրցույթում հաղթել է չինական ընկերությունը՝ Յըլմազը հայտարարել է, որ ներկա պահին Չինաստանը միայն առաջին տեղն է զբաղեցնում այն երկրների թվում, որոնց հետ տվյալ հարցում Թուրքիան կարող է պայմանագիր ստորագրել.

«Երկրորդ տեղում ֆրանս-իտալական առաջարկն է, իսկ ամերիկյան առաջարկը միայն երրորդն է: ԶՀՀ-երի հարցում մենք ունենք բազմաթիվ չափանիշներ, որոնցից առաջնայինը չորսն են՝ համատեղ արտադրություն, տեխնոլոգիաների փոխանցում, ժամանակ և գին: Օրինակ, մեզ ասում են, որ կարող ենք ԶՀՀ-երը հանձնել 2018 թվականին, սակայն մենք չենք կարող այդքան սպասել:

Մենք ապրում ենք այնպիսի ճգնաժամային աշխարհագրական շրջանում, որ դա որքան շուտ լինի, այնքան ավելի լավ: Այժմ սպասում ենք նոր առաջարկների: Ներկայումս Թուրքիան ապրում է վերջին 300 տարում իր ամենաուժգին ժամանակաշրջանը:

Թուրքիայի Հանրապետության գոյության 79 տարում (1923-2002) մինչև «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալը, երկրում կատարվել է 15.1 միլիարդ դոլարի ներդրում: Մինչդեռ ԱԶԿ-ի իշխանության տարիներին (2002-2013) այդ ցուցանիշը հասել է 132 միլիարդ դոլարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս