Նիկոլայ Ռիժկով. Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի

168.am-ը ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովից հետարքրքվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում տեսակետներին, թե Հայաստանի և Մաքսային միության անդամ պետությունների հետ սահմանների բացակայությունը լուրջ խոչընդոտ է Մաքսային միության անդամացությանը: Ի պատասխան նա նշեց. «Սահմանի հարցը լուծել հնարավոր չէ, ստիպված ենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք՝ առանձին: Ի՞նչ անել: Չենք կարող, չէ՞, ծովը դեպի ձեզ բերել: Տաջիկների, թուրքմենների հետ էլ մենք ընդհանուր սահման չունենք, բայց ապրել ենք իրար հետ, ապրում ենք»:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ո՛չ այս տարի, ո՛չ էլ միգուցե հաջորդ տարի, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը, Նիկոլայ Ռիժկովն այսպես արձագանքեց.

«Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի, ի՞նչ է նա միջամտում այլ պետություն… Ինչպես կլինի… բոլորն էլ լավ գիտակցում են, որ Ղարաբաղի հարցը երկար է, դա այսօրվա կամ վաղվա խնդիրը չէ, ես չգիտեմ, երբ այն կլուծվի: Դուք ինձնից լավ գիտեք իրավիճակը: Դրա համար եթե նման կերպ հարցը դիտարկենք, սա նշանակում է, որ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: Այսքանը: Ու ընդհանրապես Լուկաշենկոն առողջ մտածող մարդ է, թե ինչպե՞ս է հասել սրան, ես չեմ հասկանում»:

Նա շեշտեց, որ պետք չէ և անթույլատրելի է Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կապել Մաքսային միության անդամակցության հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930