Այո, մենք եկամուտների խնդիր ունենք

Այսօր 2014թ.-ի պետական բյուջեի նախագի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հիշեցրեց Վերահսկիչ պալատի զեկույցի շուրջ ծավաված քննարկումները՝ պետական բյուջեի փողերի օգտագործման մասին: «Պարզվեցին բավական սկանդալային բաներ, որ բազմաթիվ փողեր վատնվում են, մսխվում են: Բյուջեն թալանվում է, որ թալանվում է մինչև հավաքագրվելը»,- ասաց ՀԱԿ պատգամավորը։ Դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ Զուրաբյանը մեջբերեց միջազգային մի քանի կազմակերպությունների գնատականներ Հայաստանի վերաբերյալ և նկատեց. «Այդ գնահատականներից հետևում է, որ էկոնոմիակայի նախարարությունն այդքան էլ լավ չի հաշվարկել: Հայաստանում քանի որ տնտեսությունը կենտրոնացել է մի քանի ընտանիքի ձեռքում, որոնք օգտվում են դրանից, պարզվում է, որ նրանք չեն մուծում բյուջեի հարկերը, և գործում է ստվերային բյուջե, ստվերային տնտեսություն, որը չի հաշվարկվում: Այդ մասնագետները հաշվարկել են, թե որքան չի մուտքագրվում մեր բյուջե: Նրանց գնահատականներով՝ հարկային եկամուտներ/ՀՆԱ պոտենցիալ հարաբերակցությունը պետք է լիներ մոտավորապես 21%, առանց սցիալական վճարների: Փաստացիորեն 2009-2011 թ. արձանագրված է 16.1-16.7 տոկոս, ինչը, համաձայն այս մասնագետների գնահատականների, նշանակում է, որ բյուջեի եկամուտների մեծ մասը ստվերային է, չի մտնում բյուջե, թալանվում է: Խոսքը նրա մասին է, որ մեր բյուջեն այս գնահատականների համաձայն կարող էր լինել 3.6 մլդ դոլար: էկոնոմիկայի նախարարությունն այս հաշվարկները արե՞լ է և ի՞նչ բացատրութուն ունի միջազգային այս կառույցների հաշվարկներին» (ըստ երևույթին՝ Լ. Զուրաբյանը նկատի ուներ Policy Forum Armenia վերլուծական կենտրոնի զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում», որին մենք անդրադարձել ենք. նման գնահատականներ հնչում էին այդ զեկույցում – 168.am):
Ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, թե ինքը այդ կազմակերպությունների տարբեր ժամանակների աշխատանքներին ծանոթ է, բայց տեղյակ չէ՝ 2013թ.-ին նման աշխատանքններ իրականացվե՞լ են, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, նա ասաց, թե համաշխարհային բանկը նման աշխատանք կատարել է: Վահրամ Ավանեսյանի գնահատմամբ՝ 21 տոկոսը բավական խելամիտ ցուցանիշ է, որը կարող է ՀՀ ընդհանուր պոտենցիալը գնահատվել: «Այո, շատ խելամիտ բան է, նշանակում է, որ իսկապես պետք է ձգտենք, որ նման մակարդակ ապահովենք: Ամեն դեպքում, այստեղ ճշգրտելու բան ունենք մենք: Մեր ՀՆԱ-ի պայմաններում 21 տոկոսը 2 միլիարդ է անում, ոչ թե 3,6: Բաց էականն այն է, որ այո, մենք եկամուտների խնդիր ունենք: Հայաստանում երբևէ էկոնոմիկայի նախարարությունը եկամուտներով չէր զբաղվել, դրա համար կային օբյեկտիվ պատճառներ: Մենք հիմա փորձում ենք զբաղվել եկամտային մասով, վերծանենք ճյուղերը, որ ամբողջ տեղեկատվությունը համադրվի»,- նշեց նա: Վահրամ Ավանեսյանն ասաց, թե ինքը համաձայն է Լ. Զուրաբյանի այն գահատանի հետ, որ 21 տոկոս այն թիվն է, որը պետք է ապահովվի, բայց նշեց, թե նման ցուցանիշի միանգամից հասնելը բավական բարդ խնդիր է. «Շատ լուրջ խնդիրներ կան»:

Լևոն Զուրաբյանն էլ հորդորեց կակածամտորեն չվերաբերել գնահատականներին և մեջբերեց միջազգային կառույցի ներկայացուցչի գնահատականը. «Նա, գնահատելով Հայաստանում կոռուպցիայի և ստվերային տնտեսության մակարդակը, ասում է՝ կարծում եմ, որ ՀՀ տնտեսության զարգացման գլխավոր արգելակը կոռուպցիան է, իմ գնահատակններով ստվերային տնտեսության մաշտաբները երկրում կրկնակի ավել են ոչ ստվերայինից»: Վահրամ Ավանեսյանը հետարքրքվեց. «Այդ ե՞րբ է ասել»: Զուրաբյանն էլ պատասխանեց, թե երկու տարի առաջվա գնահատակն է, ապա շեշտեց. «Ինչու կարծում եք բա՞ն է փոխվել»: ՀԱԿ պատգամավորը հավելեց նաև, ինքը խոստանում է, որ ավելի լուրջ են վերաբերելու այս խոսակցությանը, գրավոր հարցապնդում են կատարելու Կառավարություն, ԱԺ-ի լիագումար նիստում բարձրացնելու են՝ակնկալելով «լուրջ պատասխաններ» իր հնչեցրած հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս