Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնի «ոսկեբեր գետակը»

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «ոսկեբեր գետակ» է գտել. նա իր յուրաքանչյուր ելույթի համար աստղաբաշխական հոնորար է ստանում:  Ըստ «National Review Online» պարբերականի` նախկին պետքարտուղարն օրերս  մասնակցել է աշխարհի խոշորագույն «Goldman Sachs» առեւտրային բանկի միջոցառումներին եւ հանդես է եկել երկու ելույթով: Դրանցից յուրաքանչյուրի համար նա ստացել է մոտ 200  հազար դոլար հոնորար: Ստացվում է, որ երկու օրվա ընթացքում նա վաստակել է 400 հազար դոլար:

«Ընդամենը մի քանի ամիս առաջ լքելով պետքարտուղարի պաշտոնը, Հիլարի Քլինթոնն արդեն ձեռնամուխ է եղել հանրային ելույթների եկամտաբեր գործին` այդպիսով միանալով ընտանեկան բիզնեսին, որը Քլինթոններին  ավելի քան 100  մլն դոլարի եկամուտ է բերել 2001թ-ին նրա ամուսնու` Սպիտակ տնից հեռանալուց հետո»,-գրում է The New York Times-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս