Վթար` Մաստարա գյուղի մոտակայքում. կան տուժածներ (լրացված)

Հոկտեմբրի 31-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում բախվել են «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ավտոմեքենաների վարորդները և երեք ուղևորները դուրս են բերվել տեղի ուժերով: Վարորդները և երկու ուղևորները տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը` Գյումրու բժշկական կենտրոն:

Ավելի ուշ shamshyan.com-ը տեղեկացրեց, որ վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու` Գյումրիի հիվանդանոց: Թլինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Վթարի հետևանքով Mercedes G 500-ը կողաշրջվել է, իսկ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Թալինի հրշեջ փրկարարները:

Տեսանյութեր

Լրահոս