
Երկրորդ օրն անընդմեջ բորսայում դոլար չի վաճառվում

Ինչպես և երեկ, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 406 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 405 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404.5 դրամ, վաճառքինը՝ 407.5 դրամ: