Իրանը պատրաստ է ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլատրել մուտք գործել իր միջուկային օբյեկտներ. աղբյուր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում տեղի ունեցած ԱԷՄԳ-ի հետ բանակցություններում իրանցի դիվանագետներն առաջարկել են նոր մոտեցում, որի համաձայն, Թեհրանը պատրաստ է գնալ պայմանների էական մեղմացման՝ միջազգային փորձագետներին սեփական միջուկային օբյեկտներ մուտք գորրծելը թույլատրելու համար:
Այս մասին գործակալությանը հայտնել է բանակցություններին իրազեկ աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ Իրանի հիմնական պայմանը սեփական «միջուկային թղթապանակի» փակումն է: Աղբյուրը նշում է, որ «Փարչին» օբյեկտ մուտք գործելու հարցը դեռ չի քննարկվել: Կողմերը կարծում են, որ դրան պետք է անդրադառնալ այն փուլում, երբ կվերականգնվի նրանց միջև վստահությունը: