
PKK-ը դարձյալ սպառնացել է Թուրքիայի կառավարությանը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ PKK-ի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Բայըքը թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման գործընթացի չափազանց դանդաղ առաջ շարժվելու մեջ մեղադրել է Թուրքիայի կառավարությանը:
Բայըքի խոսքերով՝ կամ կառավարությունը խոր և հասկանալի բանակցություններ է սկսում քրդական կողմի հետ, կամ էլ իրենք սկսում են քաղաքացիական պատերազմ՝ սպառնալով, որ Թուրքիան կարող է հայտնվել Սիրիայի վիճակում:
Բայըքն առաջնային է համարել քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների բարելավումը՝ հավելելով, որ եթե կառավարությունը չընդունի իրենց պայմանները, ապա PKK-ի զինյալները Ղանդիլից (Հյուսիսային Իրաք) կվերադառնան Թուրքիա: