
Ո՞ւմ պատճառով են վիճել Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը

«Ժողովուրդը» գրում է. Նախօրեին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ առաջնորդ , Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած լեզվակռվի գլխավոր մեղավորը եղել Է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։ Ծառուկյանը քննադատության Է ենթարկել սպորտի նախարարին, նրա գործունեությունը, Բաղդասարյանն Էլ փորձել է պաշտպանել, ինչից հետո էլ Գ. Ծառուկյանի կողմից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել։ «ժողովուրդը» փորձել է Յուրի Վարդանյանի մամլո խոսնակ Սյուզի Բադոյանից պարզել, թե նախարարն ինչպես Է այդ հարցին վերաբերում։ «Նախարարն այդ հանդիպմանը ներկա չի գտնվել, այդ իսկ պատճառով ես չեմ կարող որեւէ բան մեկնաբանել»,- նշել է թերթի մեր զրուցակիցը։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: