
Human Rights Watch-ը նամակ է հղել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ սեռական փոքրամասնությունների հարցով, ասված է կազմակերպության կայքում: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:
Նամակը նաև վերահղվել է վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Նամակով մտահոգություն է հայտնվում օգոստոսի 5-ին ՀՀ Ոստիկանության կայքում հայտնված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկի առիթով. ըստ այդմ՝ առաջարկվում էր պատիժներ սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար:
Կազմակերպությունը նշում է, որ այդ քայլը կլիներ խոսքի ազատության ոտնահարում և լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ մարդկանց դեմ խտրականություն:
Նշվում է նաև, որ ճիշտ է՝ ոստիկանությունն այնուհետ հեռացրել է առաջարկն իր կայքից, սակայն մտահոգություն կա, որ մյուս կառույցները ևս կարող են նման առաջարկներով հանդես գալ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: