Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել նոյեմբերի վերջին. աղբյուր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջին: Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ տարածաշրջան կժամանեն նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այցը կսկսվի Բաքվից, ուր համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ:

Դրանից հետո նրանք կմեկնեն Երևան: Այցի նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շարունակումն է և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հերթական հանդիպման կազմակերպումը:

Միջնորդները մտադիր են նրանց առաջարկել հանդիպել միմյանց հետ: Ամեն ինչ կախված կլինի կողմերից: Եթե նրանք համաձայնություն տան, ապա հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031