
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է պատրաստել «բիրյուլեւյան մարդասպան» Զեյնալովի հետ կապված

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում է իր բողոքը հայտնել մոսկովյան Բրիյուլեւոյում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի ձերբակալության եւ նրա նկատմամբ հետաքննության վերաբերյալ: Այս մասին ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
«Մենք նոտա ենք պատրաստել եւ վաղն այն կուղարկենք: Մենք պահանջելու ենք հյուպատոսական աջակցություն այն անձի համար, որը կասկածվում է սպանության մեջ: Նրա մոտ պետք է թույլ տան փաստաբանների, անհրաժեշտության դեպքում` թարգմանչի մուտքը: Ամեն ինչ պետք է իրավական դաշտում կատարվի»,-հայտարարել է Բյուլբյուլօղլուն:
Նա նշել է, որ միայն դատարանը պետք է որոշի` մեղավոր է Զեյնալովը, թե ոչ: Դեսպանը նաեւ նշել է, որ Զեյնալովի ձերբակալությունը կատարվել է խախտումով, իսկ ռուսաստանյան մամուլի կողմից իրադարձությունների լուսաբանումը նա համարել է «հիստերիա»: