Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել «Անելիք» բանկի՝ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող շենքի տանիքում

shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 15-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 79 հասցեում գտնվող «Անելիք» բանկի և նրան հարակից շենքի տանիքում խոշոր հրդեհ է: Շենքի մոտ են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ արագ արձագանքման խումբը՝ 2 մարտական հաշվարկով, 1 ավտոսանդուղքով: Տեղում փրկարարների կողմից կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տանիքով անցնող էլեկտրալարերի թույլ միացման պատճառով փոքրիկ կրակ է առաջացել, ինչը հրշեջների կողմից մարվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս