
Բղավելով չի կարելի դաստիարակել երեխաներին

Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաների մոտ մեծանում է դեպրեսիայի և ագրեսիվ վարքի վտանգը, երբ ծնողները բղավում կամ հայհոյում են նրանց: Դա, ըստ մասնագետների՝ երեխայի վրա ազդում է այնպես, ինչպես ծեծը:
«Բղավելով չի կարելի դաստիարակել»,- հայտարարել է Փիթսբուրգի համալսարանի կրթության եւ հոգեբանության ամբիոնի դոցենտ, հետազոտության համահեղինակ Մին Տե Վանը:
Ուսումնասիրությունն անցկացվել է 976 ընտանիքների շրջանում: Արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց վրա ծնողները 13 տարեկան հասակում բղավել են, 14 տարեկանում նրանց վարքն ավելի բացասական է եղել: Հետազոտության հեղինակների պնդմամբ՝ նման երեխաները հաճախ են վիճել իրենց հասակակիցների հետ, վատ են սովորել, ստել ծնողներին…