Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է ֆինանսավորել Բաթումի նոր մզկիթի կառուցումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կֆինանսավորի Բաթումի նոր մզկիթի կառուցումը, եթե մուսուլմանական համայնքին չբավականացնի միջոցները: Այս մասին Ռիզեի նահանգապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն:

Նա ընդգծել է, որ պետք է տարածք փնտրեն նոր մզկիթի կառուցման համար: Խաբաձեն չի բացառել, որ կարող է ընդլայնվել արդեն իսկ գործող մզկիթը: Նշվում է, որ օրեր առաջ Իվանիշվիլին հանդիպել է մուսուլմանական համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել է Բաթումում նոր մզկիթի կառուցման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031