
Շավարշ Կարապետյան. օլիմպիական ջահը տանում էի թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար

Ստորջրյա լողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը հույս ունի, որ 2014թ.Սոչիի օլիմպիկան խաղերի կրակի էստաֆետը մեծ տոն կդառնա բոլոր ժողովուրդների համար:
Երեքշաբթի Շավարշ Կարապետյանը մասնակցել է օլիմպիական կրակի էստաֆետին` 2014թ. Սոչիի օլիմպիական ջահով վազելով երկրորդ անգամ` երեք օրվա ընթացքում: Կիրակի Կարապետյանը ջահով վազել էր Կրեմլի տարածքով` օլիմպիական կրակով այն վառելուց հետո:
«Ես պատրաստ եմ անգամ տասներորդ, քսաներորդ անգամ վազել, միայն թե սա լինի մեծ տոն բոլոր ժողովուրդների համար: Ես այս ջահը տանում էի թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար»,-լրագրողներին ասել է Կարապետյանը: