
ԵՄ-ը կոնկրետ արդյունքներ է ակնկալում Ժնևում Իրանի ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը կոնկրետ արդյունքներ է ակնկալում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հոկտեմբերի 15-16-ին Ժնևում կայանալիք բանակցություններից: Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը.
«Մենք ակնկալում ենք հաջորդ շաբաթ Ժնևում հանդիպել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և բանագնացների նոր թիմի հետ: Մենք հուսով ենք, որ արդյունքում Իրանը կներկայացնի կոնկրետ ու կառուցողական առաջարկներ:
ԵՄ-ն իր կողմից մտադիր է հասնել բանակցություններում արագ առաջընթացի գրանցմանը: Եկել է ժամանակւ՝ բանակցություններում արդյունք գրանցելու համար»: