Բաժիններ՝

Ի՞նչ օդանավերից են օգտվում Ռուսաստանի մեծահարուստները (լուսանկարներ)

Ի՞նչ օդանավերից են օգտվում Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ, հաղորդում է Luxlux.net –ը:

Միլիարդատար Ռոման Աբրամովիչը նախընտրում է «Boeing»-ի օդանավերը. իր անգարում նա ունի «Boeing Business Jet» եւ « Boeing BBJ767»:  Առաջին մոդելի արժեքը 310 մլն է, երկրորդինը` մոտ 180 մլն դոլար: «Business Jet»-ը նախատեսված է  62,  «Boeing BBJ767» –ը` 70 ուղեւորի համար:

aero1

Միխայիլ Պրոխորովը նախընտրում է  ֆրանսիական «Dassault Aviation»-ի արտադրանքը եւ թռչում է  «Dassault Falcon 2000»-ով: Բիզնես ջեթի արժեքը 25 մլն է, այն նախատեսված է 19 մարդու համար:

aero2

Միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, ով Forbes-ի ցուցակում  առաջինն է ռուսաստանցի մեծահարուստներին թվում, նախընտրում է  «Airbus ACJ340»: Օդանավի  միջին արժեքը 300 մլն դոլար է, այն համարվում է ամենամեծ բիզնես ջեթը:

aero3

Միլիարդատեր Օլեգ Դերիպասկան օգտվում է «Gulfstream Aerospace Corporation»-ի օդանավից: Այն նախատեսված է 19 մարդու համար, արժեքը մոտ 35 մլն է:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս