Բաժիններ՝

Վթար` Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին «Միլենա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 33 DU 608 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1975 թ.) և ուղևոր Լ. Հ.-ն (ծնվ. 1991թ.) տեղափոխվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն. տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս