Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը երկվորյակներ են ունեցել
Մաքսիմ Գալկինի ու Ալլա Պուգաչովայի ամառանոցում անցնող հանգստյան օրերին ուրախալի իրադարձություն են նշել, հաղրոդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ամուսնական զույգը երկվորյակ է ունեցել` տղա եւ աղջիկ: Այդ մասին պարբերականին ասել են ամառանոցում մանկական սենյակները կահավորած աշխատողները:
Պարբերականին հայտնի է դարձել նաեւ, որ երեխաներն ունեցել է փոխնակ մայրը, սակայն նրանց կենսաբանական ծնողներն Ալլան ու Մաքսիմն են: