
«Բուլղարիա-Հունաստան» գազատարը կառուցվելու է 2016 թվականին

Բուլղարական Novinite լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բուլղարիա-Հունաստան» (IGB) գազատարը կառուցվելու է 2016 թվականին: Այս մասին հայտարարել է բուլղարական Bulgartransgaz պետական ընկերության գործադիր տնօրեն Կիրիլ Տեմելկովը:
Վերջինիս խոսքերով՝ այդ գազատարը Բուլղարիային հնարավորություն կտա ստանալ Կասպյան տարածաշրջանի գազը, որը փոխադրվելու է «Անդրադրիատիկ» գազատարով (TAP): Վերջինս կասպյան գազը Թուրքիայից Հունաստանի ու Ալբանիայի տարածքով տեղափոխելու է դեպի Իտալիայի հարավ: