Թուրքիայի կառավարությունը թանկ կվճարի ծայրահեղականներին օգնելու համար. Բաշար Ասադ

Թուրքական Halk TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիան թանկ է վճարելու Սիրիայում գործող ահաբեկիչներին աջակցելու համար. «Թուրքիայի կառավարությունը թանկ կվճարի ծայրահեղականներին օգնելու համար:

Ահաբեկչությունը չի կարելի օգտագործել որպես խաղաքարտ, որը կարելի է յուրաքանչյուր պահի թաքցնել գրպանում: Դա մի կարիճ է, որը սպասում է միայն հարմար պահի՝ խայթելու համար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Todays Zaman թերթը գրել էր, թե Սիրիայի ծայրահեղականները վերջնագիր են ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին մինչև հոկտեմբերի 7-ը՝ Բաբ ալ-Խավա և Բաբ էլ-Սալամե սահմանային անցակետերը բացելու համար: Նրանք սպառնացել էին հակառակ դեպքում ահաբեկչություններ իրականացնել Անկարայում ու Ստամբուլում՝ ստանձնելով մայիսին Ռեյհանլըում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031