Բաժիններ՝

Արթիկցի ազատամարտիկ Ա. Մկրտչյանի 3-ամյա դստեր ականջները ցրտահարվել են գոմում գիշերելու պատճառով (լուսանկարներ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը, որը ստեղծվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, անհանգստացած է Արթիկի բնակիչ ազատամարտիկ Արմեն Մկրտչյանի ընտանիքի ճակատագրով:

Շուշի առանձնակի գումարտակի ազատամարտիկի ընտանիքը չունենալով օթեւան` գիշերում է անասնագոմերում, այդ իսկ պատճառով նրա երեք տարեկան դստեր ականջները ցրտահարվել են եւ անհրաժեշտ է բուժօգնություն: «Հայ կանանց ճակատ» խմբի համակարգող եւ հիմնադիր Սյուզան Սիմոնյանը  պատմել է կայքին  իր տպավորություններն, ու թե ինչպես են հայ կանայք օգնել ազատամարտիկի ընտանիքին:

«Մեկ ամիս առաջ Ֆեյսբուքում նկատեցի տեսանյութ ազատամարտիկ Արմեն Մկրտչյանի մասին, որտեղ նա պատմում էր, որ եղել է մանկատան սան, ազատամարտիկ, ծառայել է Շուշիի առանձնակի գումարտակում և ունի մեկ երեք տարեկան դուստր և հղի կին և զուրկ են բնակարանային պայմաններից, գիշերում են օտար մարդկանց տներում կամ գոմերում` անասունների կողքին: Մեկ երիկամը բացակայում է, իսկ մյուսը վատ է աշխատում, չունի աշխատանք և 2004 թվից կտրել են իր հաշմանդամության կարգի նպաստը, քանի որ փաստաթուղթը կորցրել են համապատասխան մարմինները: Հետաքրքրվեցի և գտա նրա հասցեն և հեռախոսը: Սկսեցի փնտրտուքներ, թե ինչպես օգնեմ բնակարանով, կապվեցի Քաշաթաղի վերաբնակեցման վարչության պետի հետ «Հայ կանանց ճակատ» խմբի համակարգողի անունից և պատմեցի իրադրությունը: Այնտեղ Արմենը հաշվառվեց վերաբնակեցման նպատակով: Սակայն Արմենի առողջական վիճակը այնքան վատ է, որ նա ի վիճակի չէ տեղափոխվել և այլ տեղում, ընկերներից հեռու բնակվել: Նրան առաջին հերթին բուժօգնություն է հարկավոր: Կապվեցի իր հետ և իմացա, որ Կենտրոն հեռուստաալիքի աշխատակիցները 4 ամսով բնակարան են վարձել հենց Արթիկում իր համար: Սկսեցի հավաքել նվիրատվություններ «Հայ կանանց ճակատ» խմբի աղջիկների հետ միասին»:

Artik1

Artik2

Մանրամասները կարդացեք այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս