Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ անդրսահմանային գործողություններ ձեռնարկելու կառավարության մանդատը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը երեկ մեկ տարով երկարաձգել է նախորդ տարի կառավարությանը տրամադրած մանդատը, որը նրան հնարավորություն է ընձեռում անհրաժեշտության դեպքում Սիրիայի դեմ ձեռնարկել անդրսահմանային գործողություններ և զինվորներ ուղարկել այդ երկիր:

Թուրքիայի կառավարությունն այդ մանդատը ստացել է 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ կապված Սիրիային սահմանակից թուրքական շրջանների բնակիչներին սիրիական հրետակոծություններից ու գնդակոծություններից պաշտպանելու հետ: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը դեմ է քվեարկել դրան:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի վերաբերյալ օրինագիծը հաստատման համար խորհրդարանին ներկայացրել էր հոկտեմբերի 1-ին, և դրանում մանրակրկիտ շարադրել էր անդրսահմանային գործողություններ իրականացնելու ժամկետը մեկ տարով երկարաձգելու հիմնավորումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031