Թուրքիայի պաշտպանության նախարարը պարզաբանել է, թե ինչու են ընտրել չինական տարբերակը

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այսօր պաշտպանել է հեռահար գործունեության զենիթա-հրթիռային համալիրներ ձեռք բերելու վերաբերյալ անցկացված մրցույթի արդյունքներով չինական ընկերության օգտին կատարված ընտրությունը, ինչը հարուցել էր Թուրքիայի արևմտյան դաշնակիցների խոր դժգոհությունը.

«Չինացիները մեզ առաջարկել են լավագույն գինը (1 միլիարդ դոլարով ավելի պակաս): Չինական արտադրողը համաձայնել է Թուրքիայի հետ համատեղ այդ համակարգերը արտադրելուն: Մենք խնդրել ենք համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների հանձնման մասին: Եթե մյուս երկրները չեն կարողանում մեզ ապահովել դրանով, ապա մենք դիմում ենք նրանց, ովքեր կարողանում են անել դա:

Ինչ վերաբերում է չինական արտադրության համալիրները ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի համակարգի հետ անհամատեղելիության մասին խոսակցություններին, ապա այդ հարցում չկա որևէ խնդիր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031