Բաժիններ՝

Ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը կարող է օրինակ ծառայել ԵՄ-ի համար. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում ընդունված ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը կարող է «օրինակ ծառայել» ԵՄ-ի համար:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում բնակվող մյուս ազգությունների ներկայացուցիչներին մայրենի լեզվով սովորելու հնարավորության ընձեռումը երկրի առջև կբացի վիթխարի հեռանկարներ կրթական ոլորտում:

Նա հիշեցրել է, որ եվրոպական երկրներում բնակվում է 5 միլիոն թուրք, որոնց սակայն չի ընձեռվել մայրենի լեզվով սովորելու իրավունք, ինչը ԵՄ-ի օրենսդրական բացթողումն է:

Էրդողանը ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը ներկայացրել էր սեպտեմբերի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031