
Թուրքիան արտադրելու է լյուքս ավտոմեքենայի գնով երկտեղանոց թեթև ինքնաթիռներ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ավիացիոն վարչությունը պլանավորում է 2014 թվականին երկտեղանոց մասնավոր ինքնաթիռներով ընդլայնել երկրի ավիասեկտորը և սկսել դրանց փորձնական թռիչքներ: Այս մասին հայտարարել է տվյալ վարչության ղեկավար Օսման Յըլդըրըմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իրենք պլանավորել են տարեկան արտադրել երկտեղանոց 500 ինքնաթիռ: Չնայած նրան, որ դեռ հայտնի չէ դրանց ճշգրիտ արժեքը՝ Յըլդըրըմն ընդգծել է, որ ինքնաթիռները կարելի է գնել միջին դասի լյուքս ավտոմեքենայի գնով: Ախատանքներ են սկսվել նաև 4 և 20 տեղանոց թեթև ինքնաթիռների ստեղծման ուղղությամբ:
Նա հավելել է, որ իրենց պլաններում առկա է նաև թեթև մարզական ինքնաթիռների արտադրություն սկսելը: Մինչև հոկտեմբերի վերջ Անկարայում ավարտելու է թեթև ինքնաթիռների արտադրման գործարանի կառուցումը: