Ուկրաինացի գործարարին Կիևում սպանել են նրա հայ գործընկերները. Ուկրաինայի ՆԳՆ
Vesti.ua-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 28-ին Կիևում դնեպրեպետրովսկցի գործարարին սպանել են Հայաստանի երկու քաղաքացիները՝ պարտքերը չվճարելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ի կիևյան վարչությունը:
Վերջինիս ներկայացուցիչները պատմել են, որ գործարարին սպանողները եղել են նրա բիզնես-գործընկերները, ովքեր սպանությունից հետո փորձել են թաքնվել Ռուսաստանում, սակայն Լուգանսկի մարզում ձերբակալվել են սահմանը հատելիս:
Սպանությունն իրագործողներն ազգականներ են, որոնցից մեկը եղել է 51 տարեկան, իսկ երկրորդը՝ 41 տարեկան: Նրանք հայեր են, սակայն նրանցից ավագը Կրասնոդարի երկրամասից է: Հենց նա է կրակել: Ոստիկաններն ընդգծել են, որ ձերբակալվածներն ընդունել են, որ ընդհանուր բիզնես են վարել (եգիպտացորենի առևտուր և գյուղատնտեսության ոլորտում շինարարություն) սպանվածի հետ:
Նշվում է, որ փողն է հանդիսացել այն բանի պատճառը, որ գործարարները գնացել են նման լուրջ հանցանքի: Նրանք հայտարարել են, որ սպանվածը մեծ պարտքեր է ունեցել իրենց և չի ցանկացել վերադարձնել գումարը: Խոսքը գնում է շատ խոշոր գումարի մասին: Նա փախել է Կիև և թաքնվել է այստեղ, ինչից հետո նրան հետևել են և հայտնաբերելուց հետո որոշել են սպանել: