
Հոկտեմբերի 27-ին մենք պետք է տանենք համոզիչ հաղթանակ. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հանդիպել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի երիտասարդական թևի անդամների հետ՝ կապված մեկ տարի առաջ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների տարած հաղթանակի հետ.
«Մենք ազատություն էինք ցանկանում, այդ լիցքը գործեց շատ ուժեղ, և մենք ստացանք արդյունք: Անհրաժեշտ է անցնել ավելի մեծ ճանապարհ, որպեսզի Վրաստանը հայտնվի զարգացած եվրոպական երկրների թվում: Այժմ հանգստանալու ժամանակը չէ: Մենք պետք է պահպանենք ու հաստատենք այն, ինչին որ հասել ենք:
Դրա համար մենք ունենալու ենք տիպիկ եվրոպական նախագահ: Նա լինելու է Գեորգի Մարգվելաշվիլին: Հոկտեմբերի 27-ին մենք պետք է տանենք համոզիչ հաղթանակ: Անհրաժեշտ է տանել հենց համոզիչ հաղթանակ, որպեսզի չծագի որևէ խնդիր: Վրաստանում ստեղծվելու է եվրոպական տիպի ընտրություններ անցկացնելու նախադեպ, հենց եվրոպական ընտրությունների»:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հոկտեմբերի 27-ին: