Բաժիններ՝

Պարզվել է այս գիշեր ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել ավտովթար:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նշված քրգործը հարուցվել է այս գիշեր` ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Որսորդ» հրաձգարան-ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:

Պարզել է մահացածների՝ վարորդի և 3 ուղևորների ինքնությունը.

վարորդը եղել է Երևան քաղաքի Էրեբունի 11 շենքի բնակիչ,38-ամյա Սահակ Զորյանը,իսկ ուղևորները՝ Երևան քաղաքի Դիմիտրով 38 տան բնակիչ, 40-ամյա Արտակ Գևորգյանը, Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը Ավան վարչական շրջանի Աճառյան 2/1 շենքի բնակիչ, 36-ամյա Կարինե Անտոնյանը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս