
Հրազդանում «Զապորոժեց» է այրվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի Սպանդարյան փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.40-ին, մարվել՝ 20.46-ին: Այրվել է Ն. Բ.-ին պատկանող «Զապորոժեց» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: