
Մահացել է ռուս հայտնի հեռուստալրագրող Վիտալի Տրուբեցկոյը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով НТВ հեռուստաալիքը, հայտնում է, որ հայտնի հեռուստալրագրող Վիտալի Տրուբեցկոյը մահացել է սրտի անբավարար աշխատանքի պատճառով: Նա կյանքին հրաժեշտ է տվել 43 տարեկան հասակում: Նրա 44-ամյակը պետք է լրանար մեկ ամսից էլ պակաս ժամանակում:
1990-ական թվականների սկզբին Տրուբեցկոյն աշխատել է որպես Интерфакс լրատվական գործակալության դիվանագիտական թղթակից, ապա աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան բյուրոյում:
1996 թվականին նա եկել է НТВ, և ինչպես ընդգծում են նրա գործընկեր լրագրողները, արագորեն դարձել է հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության դեմքը:
2000-ական թվականներին Վիտալի Տրուբեցկոյն աշխատանքի է անցել Россия հեռուստաալիքում: