Բաժիններ՝

ԱՄՆ-ում գաղտնազերծել են 1961 թվականին երկու ջրածնային ռումբով B-52 ռմբակոծիչի կործանման հաշվետվությունը

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնազերծել են 1961 թվականին Հյուսիսային Կարոլինայում B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչի կործանման վերաբերյալ տվյալները: Այդ ինքնաթիռում գտնվել է Mk.39 (W39) տիպի ջրածնային երկու ռումբ:

Աղետի հետևանքով զոհվել է 3 մարդ, քիչ է մնացել, որ պայթի ռումբերից մեկը, որի հզորությունը կազմել է 4 մեգատոնն: Աղետի հետաքննման արդունքները պատրաստվել են 1969 թվականին, սակայն գաղտնիացվել են: Նշվում է, որ 1961 թվականի հունվարի 23-ին B-52-ը թռիչք է իրականացնելիս եղել Coverall գործողության շրջանակներում՝ կապված երկրի ռազմավարական ստորաբաժանումների մարտական պատրաստության մեծացման մշակման հետ:

Հյուսիսային Կարոլինայի Գոլդսբորո քաղաքի վրայով թռչելիս ինքնաթիռը պետք է վերալիցքավորվեր օդում, սակայն լիցքավորիչ ինքնաթիռին մոտենալիս B-52-ի հրամանատարը պարզել է, որ աջ թևի վառելիքային բաքում առկա է վառելանյութի արտահոսք: Դրա հետևանքով դադարեցվել է լիցքավորման գործընթացը:

Կառավարման ցամաքային կենտրոնը վթարային B-52-ի թիմին հանձնարարում է ուղղություն վերցնել դեպի ծովափ և օդում գտնվել ընդհուպ մինչև վառելանյութի ողջ պաշարների սպառվելը: Սակայն դրանից քիչ անց օդանավի հրամանատարը հայտնում է, որ 3 րոպեի ընթացքում վառելիքի կորուստը կազմել է 17 տոննա:

Դրանից հետո ռմբակոծիչին հրամայվում է վայրէջք կատարել Գոլդսբորոյի մոտ գտնվող օդանավակայանում: Վայրէջքի ժամանակ ռմբակոծիչը սկսել է մասնատվել: Անձնակազմը դիմում է կատապուլտի օգնությանը՝ բացառությամբ երկու մարդուց (որոնք զոհվում են B-52-ի կործանման ժամանակ), սակայն օդաչուներից մեկը զոհվում է վայրէջքի ժամանակ:

Ռմբակոծիչի անկման ժամանակ 3000 և 610 մետր բարձրության միջև նրանից ընկնում են նրա ռումբերը, որոնցից մեկը վայրէջք է կատարում բացված օդապարիկով: Գաղտնազերծված հաշվետվության համաձայն, ռումբերն ունեցել են նախապահպանման (ապահովման) 4 համակարգ: Օդապարիկով վայրէջք կատարած W39-ի 4 համակարգերից չեն գործել 3-ը: Գործել է միայն ցածրավոլտ անջատիչը:

Զինվորականների կարծիքով՝ եթե դա էլ չգործեր, ապա հնարավոր չէր լինի խուսափել պայթյունից: Պայթյունի դեպքում ռադիոկատիվ ամպը կծածկեր ԱՄՆ արևելյան ծովափի մեծ մասը՝ ներառյալ Վաշինգտոն, Բալթիմոր, Ֆիլադելֆիա և Նյու Յորք քաղաքները: Երկրորդ ռումբը գործնականում ամբողջությամբ ոչնչացվել է գետնի հետ բախումից: Որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է միայն մի քանի դետալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս