
Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է երկու միլիարդ դոլար. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան իր տարածքում հանգրված գտած սիրիացի փախստականների վրա ծախսել է երկու միլիարդ դոլար:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ստացել է միայն 135 միլիոն դոլարի միջազգային օգնություն՝ նախատեսված սիրիացի փախստականների համար, իսկ մնացյալը գումարը հատկացվել է պետական գանձարանից:
Թուրքիայի տարածքում Սիրիայից ապաստան է գտել մոտ 500.000 մարդ: 2.5 տարի շարունակվող Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 110.000 մարդ: