Բաժիններ՝

Ռուսական գազի բարձր գնի պատճառով Ուկրաինան հարկադրված կլինի գործնականում հրաժարվել դրա գնումից. Ազարով

Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ռուսական գազի բարձր գնի պատճառով Ուկրաինան հարկադրված կլինի գործնականում հրաժարվել դրա գնումից.

«Մենք կարծում ենք, որ վաղ թե ուշ ռուսական ղեկավարությունը մեզ ընդառաջ է գնալու: Ի՞նչ է տեղի ունենում: Մենք կրճատում ենք ռուսական գազի գնումը, մենք հարկադրված ենք զբաղվել դիվերսիֆիկացմամբ, այլ շուկաներում գնել այդ գազը, մենք հարկադրված ենք կրճատել գազի սպառումը, մի շարք կաթսայատներ սկսել են գազի փոխարեն աշխատել ածխով:

Արդյունքում, եթե պահպանվի այս իրավիճակը, ապա մենք, որ արդեն իսկ գրեթե կրկնակի կրճատել ենք գազի գնումը, գործնականում կհրաժարվենք ռուսական գազից: Հարց է առաջանում, արդյոք Ուկրաինայի կողմից ռուսական գազ գնելուց հրաժարվելը ձեռնտո՞ւ է «Գազպրոմին», ով կկորցնի խոշոր շուկա:

Եթե վաճառականը շուկայում հաստատում է այնպիսի գին, որը վանում է բոլոր գնորդներին, ապա ոչ ոք չի գնի նրա ապրանքը: Եթե Ուկրաինան հրաժարվի ռուսական գազ գնելուց, ապա դա կլինի մեծ մինուս թե՛ մեզ, թե՛ «Գազպրոմի» համար»:

Ազարովը հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել Մաքսային միության դրույթների միայն մի մասը: Ազարովի խոսքերով՝ նախկինում Ուկրաինան արդյունահանել է 70 միլիարդ խորանարդ մետր գազ և 2-3 տարի անց կկարողանա ամբողջովին իրեն ապահովել իր գազով:

2013 թվականին առաջին եռամսյակին Ուկրաինան 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար վճարել է մոտ 406 դոլար, ինչը հանդիսացել է ամենաբարձր գինը Եվրոպայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս