Սիրիայում Ասադի ուժերի ու քրդերի դեմ հանդես է գալիս մոտ 500 թուրք զինյալ. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ հետախուզական աղբյուրները հայտնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ հանդես է գալիս մոտ 500 թուրք զինյալ, որոնք ամսական ստանում են 1500 դոլար:

Նշվում է, որ թուրք զինյալների մի մասն արդեն 2.5 տարի ընթացող Սիրիական հակամարտությանը մասնակցում է «ջիհադի» (սրբազան պատերազմ) նպատակով, իսկ մի մասն էլ՝ գումար վաստակելու նպատակով:

Թուրք զինյալները Սիրիական ազատ բանակի կազմում հանդես են գալիս Սիրիայի հյուսիսում: Ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ թուրք զինյալներն այդ շրջանում բախումներ են ունեցել տեղի քրդերի հետ: Թուրք զինյալների թվում կան նաև «գյուղական պահապաններ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30