Բաժիններ՝

Բորիս Բերեզովսկին մահվանից օրեր առաջ փոխել էր կտակը. The Sunday Times

Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Սքոթլանդ-յարդը շարունակում է հետաքննել ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու խորհրդավոր ինքնասպանությունն իր բրիտանական առանձնատանը: Դրան զուգահեռ իրենց հետաքննությունն իրականացնում են նաև լրագրողները:

Վերջիններս հերքում են այն հանրաճանաչ վարկածը, որ օլիգարխն իրեն կախել է լոգասենյակում՝ ամբողջովին սնանկանալու պատճառով: Սակայն պարզվել է, որ մահվան ժամանակ Բերեոովսկին ունեցել է փող, այն էլ ոչ քիչ քանակությամբ՝ 801 միլիոն դոլար:
Բրիտանացի լրագրողների պնդումները հիմնված են ձեռք բերված իրավական փաստաթղթերի վրա:

Ակտիվների մեծ մասը բաժին է ընկել Ֆրանսիայում նրան պատկանող անշարժ գույքին: Անանուն աղբյուրները պարբերականին հայտնել են, որ մահվանից մեկ շաբաթ առաջ Բերեզովսկին չեղյալ էր հայտարարել իր կտակի բնօրինակը, որի համաձայն նրա ժառանգության 5 տոկոսը պետք է բաժին ընկներ նրա առաջին կին Նինային, իսկ 12 տոկոսը՝ երկրորդ կին Գալինային և երկրորդ ամուսնությունից ունեցած որդիներին:

Նոր կտակում, որը գործարարը ստորագրել է մահվանից 9 օր առաջ, նրանց անուններն այլևս չեն հիշատակվել: Բերեզովսկու մահը հետաքննող ոստիկանությունը պարզել է, որ լոգարանի քիվը (կառնիզ) չէր կարող պահել մարդու մարմնի քաշը, որ վտարանդի օլիգարխին նախ խեղդել են, ապա մտցրել ջրով լեցուն լոգարանի մեջ՝ ինքնասպանության պատրանք ստեղծելու համար:

Բրիտանացի լրագրողները փաստում են, որ մնացել է պարզել միայն մեկ բան. ո՞վ է իրականացրել դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս