
Թուրքական կործանիչի մշակումն ու արտադրությունը գնահատվել է 33 միլիարդ դոլար

Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն առաջիկա մի քանի տարիներին սեփական արտադրության նոր TF-X կործանիչի ստեղծման ու գնման վրա ծախսելու է 31-33 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության համալիրում եղած աղբյուրները:
Ընդ որում, եթե ամերիկյան F-35 Lightning II հեռանկարային կործանիչների գնումը շարունակվի ըստ գրաֆիկի, ապա մարտական ավիացիայի վրա Թուրքիայի ծախսերը կգերազանցեն 50 միլիարդ դոլարը: Նախնական գնահատմամբ՝ նոր մարտական ինքնաթիռի 8 թռիչքային նախատիպերի ստեղծումն Անկարայի համար արժենալու է մոտ 10 միլիարդ դոլար:
TF-X-ի փորձարկումներից և սպառազինության մեջ ընդունվելուց հետո կարող է գնվել 200 միավոր այդպիսի ինքնաթիռ: Յուրաքանչյուր ինքնաթիռի արժեքը կազմում է մոտ 100 միլիոն դոլար: Դրանով իսկ այդ նախագծի վրա Թուրքիայի համատեղ ծախսերը կազմելու են 31-33 միլիարդ դոլար: