Բաժիններ՝

Ադրբեջանական բանակը սկսել է համալրվել սեփական արտադրության ավիառումբերով. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունն աշխատանքներ է ձեռնարկում զինված ուժերին մեծ ճշգրտություն և խոցման ուժ ունեցող ավիառումբերով մատակարարելու համար:

Ներկայումս տեղական ձեռնարկություններում արտադրվում են ավիացիոն ռումբեր և ուսումնական ավիառումբեր, որոնք լրատվամիջոցի պնդմամբ՝ ունեն ավելի մեծ կործանիչ ուժ և ավելի անվտանգ են փոխադրման համար՝ համեմատած հետխորհրդային տիրույթում արտադրված իրենց համարժեքների հետ:

Բացի այդ, դրանք հարմարեցված են տարբեր ուղղաթիռներով (МИ-17, МИ-35М), մարտական և ուսումնական ինքնաթիռներով փոխադրման համար: Ուսումնական ավիառումբերի քաշը կազմել է 50, 100 և 200 կիլոգրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս