Բաժիններ՝

2012 թվականից Իտալիայում փակվել է 10.000 ռեստորան

Euromag-ի փոխանցմամբ՝ տնտեսական տևական ճգնաժամի պատճառով 2012 թվականից Իտալիայում փակվել է 10.000 ռեստորան: Փորձագետների գնահատմամբ՝ այդ բացասական միտումը կարող է շարունակվել նաև այս տարվա ընթացքում:

2013 թվականին Իտալիայում իր աշխատանքներն է դադարեցրել մոտ 5000 հանրային սննդի օբյեկտ: Այդ ընթացքում գաստրոնոմիայի ոլորտում առևտրի շրջանառության ծավալն անկում է ապրել 4 տոկոսով՝ կազմելով մոտ 2.5 միլիարդ եվրո:

Իտալացիները սիրում են լավ սնվել և ընկերական շրջապատում լավ ժամանակ անցկացնել փոքրիկ, հարմարավետ ռեստորանում: Նրանք ռեստորաններում, սրճարաններում ու պիցցերիաներում ծախսում են ընդհանուր առմամբ մոտ 73 միլիարդ եվրո: Դա կազմում է սնման ընտանեկան բյուջեի մոտ 35 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30